Իմ հեռանալու մասին խոսում են միայն համացանցում․Բենզեմա
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ակնարկել է, որ կմնա մադրիդյան ակումբում։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Իմ ապագան «Ռեալում». Ինչու՞ խոսել այդ մասին: Ես դեռ այստեղ եմ: Հեռանալու մասին խոսում են միայն համացանցում։ Իսկ ճշմարտությունը ինտերնետը չէ»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման այսօր մամուլի ասուլիսի ժամանակ կհայտարարի Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին։ Նա մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2009 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Կարծիքներ