ԵՄ-ն մտադիր է լրացուցիչ օգնություն հատկացնել Ուկրաինային
ԵՄ-ն մտադիր է հատուկ հիմնադրամի միջոցով լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնել Ուկրաինային ռազմական օգնության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԵՄ արտաքին ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հայտարարությանը:
«Այժմ մենք քննարկում ենք 500 միլիոն եվրոյի չափով հինգերորդ տրանշի հնարավորությունը»,- Եվրախորհրդարանի պատգամավորների հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը ասել է Սանինոն։
Նա հիշեցրել է, որ առաջին անգամ այս հիմնադրամի միջոցով ֆինանսավորվում են մահաբեր զենքի մատակարարումները։
Կարծիքներ