«Անվանեք քաղաքը». ՈւԵՖԱ-ն տեղադրել է Երևանի լուսանկարը
ՈւԵՖԱ-ի Եվրոպական լիգայի ֆեյսբուքյան էջը տարածել է Երևանի համայնապատկերով նկար` Արարատի ետնապատկերով: «Անվանեք քաղաքը», առաջարկել էր ՈւԵՖԱ-ն։ 32 հազարից ավելի հավանում ստացած գրառման տակ 10 հազարից ավելի մեկնաբանություն կա, որոնց մեծ մասը հիացական գրառումներ են, հարյուրավոր ադրբեջանցիներ էլ ապատեղեկացնում են միջազգային հանրությանը, թե «Երևանը հին ադրբեջանական քաղաք է»:
Ի դեպ, քաղաքի անվանումն առաջիններից մեկը նշել է ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը՝ գրելով. «Yerevan, Armenia»:
Կարծիքներ