Արմավիրում կինը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե ամուսնու ընկերը փորձել է քնած ժամանակ բռնաբարել իրեն
Վաղարշապատի քննչական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սեպտեմբերի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ահազանգողը հայտնել է, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտի տնակում իր ամուսնու ընկեր Ա.-ն փորձել է բռնաբարել իրեն, երբ քնած է եղել: Նա հայտնել է, որ ինքը ունի այդ ամենի տեսաձայնագրությունը:
Նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության , քննչական վարչության ծառայողները:
Տեղում ահազանգող 29-ամյա կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, իր ամուսնու ընկերը, ով 42 տարեկան է, Էջմիածին քաղաքից դեպի «Չոբանքյարա» կոչվող տարածք տանող ճանապարհին տեղադրված տնակում, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, հետևից գրկել է իրեն, համբուրել, փորձել սեռական հարաբերություն ունենալ, սակայն ինքը դիմադրություն է ցուցաբերել, որից հետո տղամարդը հանցագործությունը ավարտին չի հասցրել ու հեռացել է այնտեղից:
Վաղարշապատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, տեղափոխել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Վաղարշապատի քննչական բաժին:
Կարծիքներ