«Հայրենիքի սուտի փրկիչներ են»․ ՀՅԴ-ի 131-ամյակին այլ կուսակցությունների առաջնորդներ են հրավիրված եղել, սակայն չեն ներկայացել

«Հայրենիքի սուտի  փրկիչներ են»․ ՀՅԴ-ի 131-ամյակին այլ կուսակցությունների առաջնորդներ են հրավիրված եղել, սակայն չեն ներկայացել

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, օրերս  տեղի ունեցավ ՀՅԴ-ի 131-ամյակը, որի մասնակցում էին  ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի նախկին նախագահներն ու  այլ կուսակցությունների  առաջնորդներ՝  Արթուր Վանեցյանը, Գագիկ Ծառուկյանը, ԱԺ  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ․․․

Մեր տեղեկություններով ՀՅԴ-ի 131-ամյակին հրավիրված են եղել նաև քաղաքական այլ աաջնորդներ, սակայն վերջիններս մերժել են ՀՅԴ-ականների հրավերը։ Ի դեպ, վերջիններս ՀՅԴ-ի 131-ամյակի հրավերի մերժումը հիմնավորել են նրանով, որ դաշնակցականները սուտ հայրենասեր են խաղում, իսկ վերջիններիս հետ իրենք  չեն ցանկանում որևէ առնչություն ունենան։

«Սուտ հայրենասերներ  են, հայրենիքի սուտի  փրկիչներ են»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ-աանները մերժած քաղաքական գործիչներից մեկը, ով կոռեկտությունից ելնելոց չցանկացավ, որ իրանունը հրապարակվի։

ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում