Քերոբյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է
ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Տիգրան Եգորյանը։
Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների գործով:
Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով տնային կալանք կիրառելու որոշում էր կայացրել:
Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը:
Կարծիքներ