Թունիսն ու Իտալիան պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը անօրինական միգրացիայի դեմ պայքարում

Թունիսն ու Իտալիան պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը անօրինական միգրացիայի դեմ պայքարում

Թունիսի և Իտալիայի ներքին գործերի նախարարներ Քամել Ֆեկիհը և Մատեո Պիանտեդոսին հինգշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու անօրինական միգրացիայի խնդիրը։ Այս մասին հայտնում է Tunis Afrique Presse լրատվական գործակալությունը։

Ներքին գործերի նախարարներն իրենց մտահոգությունն են հայտնել 2023 թվականի առաջին եռամսյակում իտալական ափ հասնող անօրինական միգրանտների թվի աճի կապակցությամբ։

Ֆեկիհն ու Պիանտեդոսին պայմանավորվել են ուժեղացնել գործընկերային հարաբերությունները և համագործակցությունը անօրինական միգրացիայի դեմ պայքարում, ինչպես նաև գործադրել բոլոր ջանքերը՝ ինտեգրված մոտեցման միջոցով այս խնդիրը զսպելու համար:

Նախարարները խոստովանել են, որ անօրինական միգրացիան դարձել է ծանր բեռ երկու երկրների համար։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Պիանտեդոսին Թունիս կայցելի ապրիլին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում