Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել իսրայելական օդուժի հրթիռային հարձակումը Դամասկոսի վրա. ԶԼՄ-ներ

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել իսրայելական օդուժի հրթիռային հարձակումը Դամասկոսի վրա. ԶԼՄ-ներ

Սիրիական ՀՕՊ-ները հետ են մղում իսրայելական ագրեսիվ հարձակումը Դամասկոսի երկնքում և խոցում մի քանի հրթիռ»,- հայտնում է Al Ekhbariya հեռուստաալիքը։

Ուրբաթ օրը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսի արվարձաններին։ Հարձակումն իրականացվել է օկուպացված Գոլանի բարձունքների օդային տարածքից։ Երկու զինվոր վիրավորվել է։ Դուբայից հեռարձակվող Al-Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ ՝ հրթիռներից մեկը խոցել է Էլ Մայդան շրջանում իրանամետ շիա կազմավորումների շտաբը, նրանց շարքերում կան կորուստներ։

Սիրիայի ԱԳՆ-ն ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է վերջ դնել Իսրայելի կողմից շարունակվող զինված հարձակումներին։ Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ խաղաղություն և կայունություն չի հաստատվի Մերձավոր Արևելքում, քանի դեռ Իսրայելը պատասխանատվություն չի կրել օկուպացիայի և ագրեսիվ գործողությունների համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում