Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
Ֆրանսիան կշարունակի երկխոսությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ՝ երկու երկրների միջև բանակցությունները մոտեցնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԲԿ-Ուկրաինան», այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Մենք չենք կարող որոշել Ուկրաինայի համար, թե որ պահին նա պետք է բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ, բայց մենք պետք է շարունակենք երկխոսությունը կողմերից յուրաքանչյուրի հետ։ Դա անհրաժեշտ է, քանի որ որոշակի պահին նրանք պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան հակամարտության կողմ չէ, բայց կշարունակի աջակցել Ուկրաինային։
Կարծիքներ