Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանի պատկանող կաթնամթերքի արտադրության (Լոռու մարզ, գ. Վահագնի) արտադրական գործունեության կասեցումը: Ստուգմամաբ պարզվել է, որ նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ բնույթի բոլոր խախտումները տնտեսավարողի կողմից վերացվել են:
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
Կարծիքներ