Դադարեցվել է Դավթաշեն վարչական շրջանի Վան թաղամասի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 16:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Վան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Կարծիքներ