Ոստիկանության մեկ ծառայողի վիճակը գնահատվում է ծանր, խուժանի կողմից հարձակում է իրականացվել. Խաչատրյան

Ոստիկանության մեկ ծառայողի վիճակը գնահատվում է ծանր, խուժանի կողմից հարձակում է իրականացվել. Խաչատրյան

Այսօր հասարակական կարգը պահպանող ոստիկանների վրա  խուժանի կողմից  հարձակում է իրականացվել, որի արդյունքում առնվազն 20 ոստիկանության ծառայող և  քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել բուժհաստատություններ։

Ոստիկանության մեկ ծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Այս հանցավոր արարքները շատ արագ կստանան քրեաիրավական գնահատական։      Հանցագործության կազմակերպիչները և կատարողները օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն  քրեական պատասխանատվության և կանգնեն դատարանի առջեւ։

Սաղաթելյան Իշխան, երկյուղած հայացքդ խոսում էր այն մասին, որ  քաջ գիտակցում ես տեղի ունեցածը և այն ինչը սպասվում է քեզ։ Հնարավորության դեպքում իհարկե  կերազեիր ճողոպրել քեզ յուրահատուկ ձեւով, բայց այս անգամ չի հաջողվի։

Պատասխան եք տալու ամեն ոստիկանի, ամեն քաղաքացու կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնելու համար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում