Չհաջողեցին, սկսեցին հրահրել բախումներ, որ ասեն՝ արյունահեղությունից խուսափելու համար գնում են ԱԺ աշխատելու. պատգամավոր
ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքում գրում է.
Աշխատանքային այցով գտնվում եմ Ղազախստանում և միայն հիմա ծանոթացա Հայաստանի այսօրվա իրադարձություններին:
Երբ սկսվեցին բողոքի ակցիաները գրեցի մի հրապարակում (13 մայիսի Ֆեյսբուք սոց.կայք), այն մասին, թե ինչ է մնալու փրկիչների ձախողումից հետո: Այսօրը նկարագրածս իրադարձությունների մասին էր:
Երբ չհաջողեցին, սկսեցին հրահրել բախումներ, որ ասեն «դե գիտեք բախումներ եղան, մենք էլ մեծահոգաբար արյունահեղությունից խուսափելու համար գնում ենք ԱԺ աշխատելու»: Եվ դա, լինենք ազնիվ, գեղեցիկ ձևով փողոցից հեռանալու կամ ԱԺ վերադառնալու լավագույն տարբերակն է: Հու՜մ-հու՜մ-հումանիզմ: Փրկիչները կանխեցին բախումներ, հո չեն ասելու գնում ենք ԱԺ աշխատավարձ , արձակուրդային ու պարգևավճար ստանալու:
Իսկ ժողովրդին կմնա բանտերում կաշառքի գործարքի մեջ ներքաշված գաղափարական երիտասարդներ, ծերերին ծեծած մոլորյալներ, հիասթափված ծերեր, աշխատանքը թերի կատարած կամ չկատարած դասախոսներ, 1 աշակերտով սահմանամերձ դպրոցներ, փլատակ գործարաններ, ներքին թշնամանք և այլն....
Հ.Գ. Շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին
Կարծիքներ