Դավիթ Տոնոյանը բացառում է իր մասնակցությունս ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

Դավիթ Տոնոյանը բացառում է իր մասնակցությունս ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ գտնվում է կալանքում, հայտարարություն է տրածել՝ արձագանքելով իր հնարավոր մասնակցությանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին:

Նա իր իրավունքների եւ ազատության սահմանափակված լինելու պայմաններում եւ անձնապես, եւ իրավական առումով բացառել է մասնակցությունը ԱԺ ՔՀ աշխատանքներին:

Վերջինս կարծում է, որ պատճառներից կարեւորագույնն այն է, որ 44-օրյա ռազմական գործողություններին վերաբերող, դրանց նախորդող, ինչպես նաեւ հաջորդող տեղեկատվությունը դասակարգված է, որին չի կարող տիրապետել կալանքի պատճառով:

Տոնոյանն առաջարկել է իր եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող հարցերին:

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանն անազատության մեջ է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից։ Դատարանի՝ հունվարի 24-ին կայացրած որոշմամբ՝ մերժվել է նրան՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը, և վերջինս կշարունակի մնալ կալանքի տակ:

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի և ևս 4 անձի գործն ուղարկվել է դատարան: 

Ինչպես տեղեկացրել ենք, Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:

Մարտի 14-ին Վերաքննիչ դատարանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ բավարարելով պաշտպանների բողոքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում