Աշխատանքային քննարկում ՔՏՀԱ տեսչական մարմնում
2021 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում՝ ՏՄ ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Մասնակցել են ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը բարելավելու ու արդյունավետ դարձնելու, ՏՄ իրավասության տակ գտնվող քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգութան, էներգետիկայի և էներգասպառման ոլորտներում արվող ստուգումներին ընթացքի վերաբերյալ հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև վերահսկողական գործառույթի շրջանակում ՔՏՀԱՏՄ աշխատակիցների իրավասությունների պատշաճ կատարմանը։
Հանդիպման վերջում կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներն աշխատանքային առաջարկություններ են ներկայացրել՝ դրանք հետագայում կիրառելու, ՏՄ գործունեության արդյունավետությունը բարելավելու նպատակով։
Կարծիքներ