Ճապոնիան հայտնում է, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել

Ճապոնիան հայտնում է, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան արձակել է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ճապոնիայի ծովային անվտանգության վարչությունը, որն իրականացնում է առափնյա պահպանության գործառույթները։

Գործարկման մանրամասները դեռ չեն հրապարակվել: Նավերի անձնակազմերին խնդրում են չմոտենալ հրթիռի բեկորներին, եթե դրանք հայտնաբերվեն։

 Նրանք մանրամասնել են, որ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կանխատեսում է դրա անկումը Հոկայդո քաղաքից 210 կմ դեպի արևմուտք։

Սա նոյեմբերին վեցերորդ բալիստիկ հրթիռի արձակումն է, իսկ այս տարվա՝ 34-րդ հրթիռի արձակումը, եթե հաշվի առնվեն նաև թեւավոր հրթիռների արձակումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում