Ճապոնիան Ուկրաինային բիոտեխնոլոգիաներ կփոխանցի

Ճապոնիան Ուկրաինային բիոտեխնոլոգիաներ կփոխանցի

Ճապոնիան մտադիր է Ուկրաինային կենսավառելիքի արտադրության տեխնոլոգիա տրամադրել։ Այդ մասին հայտնել են Ճապոնիայի կառավարության աղբյուրները:

Ծրագիրը կներկայացվի հաջորդ ամիս՝ Տոկիոյում երկու երկրների պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների կայանալիք հանդիպմանը, որին քննարկվելու է Ուկրաինայի վերականգնմանն ուղղված աջակցությունը: Տոկիոն ակնկալում է, որ կենսավառելիքի տեխնոլոգիան արդյունաբերության նոր ճյուղ կստեղծի Ուկրաինայում։ Այն, որպես ռեսուրսներով հարուստ գյուղատնտեսական երկիր, կարող է դա օգտագործել որպես վառելիք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում