Հնդկաստանի իշխանությունները օրինագիծ են պատրաստում երկրում կրիպտոարժույթի արգելման մասին

Հնդկաստանի իշխանությունները օրինագիծ են պատրաստում երկրում կրիպտոարժույթի արգելման մասին

Հնդկաստանի կառավարությունը օրինագիծ է մշակում երկրում կրիպտոարժույթի եւ գործարքների համար որպես մեխանիզմ դրա օգտագործման արգելման մասին, հայտնում է Hindustan Times-ը:

Պարբերականի աղբյուրների խոսքով՝ «օրինագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում կրիպտոարժույթներ տնօրինելու, թողարկելու, ստանալու, վաճառելու եւ փոխանցելու համար»: Աղբյուրները շեշտել են, որ փաստաթղթի հավանություն ստանալու դեպքում «Հնդկաստանը կդառնա առաջին խոշոր տնտեսությունը, որը կրիպտոարժույթի շրջանառությունը անօրինական կդարձնի»:

Նրանց խոսքով՝ օրինագիծը համապատասխանում է Հնդկաստանի կառավարության քաղաքականությանը, որը հունվարին կոչ էր արել պաշտոնական թվային արժույթի համար հիմքեր ստեղծելիս բիթքոինն արգելել եւ ֆինանսական գործարքների համար այն անարդյունավետ ու անհուսալի գործիք էր ճանաչել: Իշխանությունների կարծիքով՝ բիթքոինը կարող է օգտագործվել տարբեր անօրինական սխեմաներում եւ տատանումների շատ է ենթակա:

Օրինագծով կրիպտոարժույթ տնօրինողներին մինչեւ 6 ամիս ժամանակ է հատկացվում իրենց ակտիվների վերացման համար, որից հետո տուգանքներ են գանձվելու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում