Բուլղարիայում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է արձանագրվել

Բուլղարիայում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է արձանագրվել

 Բուլղարիայի սանիտարական ծառայություններն արձանագրել են կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ: Վերջին օրը նշվել Է ախտահարման 774 նոր դեպք, 598-ով ավելի, քան մեկ օր առաջ, օգոստոսին 10-ին հաղորդվում Է երկրի առողջապահության նախարարության լրատվական պորտալում:

Դրական Է եղել կորոնավիրուսի թեստերի շուրջ 3,3 տոկոսը: 24 ժամում մահացել Է 23 հիվանդ: Հոսպիտալացվածների թիվն աելացել Է մինչեւ 1 140, նրանցից 94-ը գտնվում Է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Բուլղարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը գերազանցել Է 2,1 միլիոնը, շուրջ 1,04 միլիոն մարդ ստացել Է պատվաստանյութի երկու դեղաչափ: Փորձագետների գնահատմամբ՝ Բուլղաիան գտնվում Է համավարակի չորրորդ ալիքի սկզբին:

Կանխատեսումների համաձայն՝ արդեն ընթացիկ շաբաթվա վերջին վարակվածների թվի օրական աճը կարող Է գերազանցել հազարը: Մինչեւ օգոստոսի վերջը երկրում երկարաձգվել Է համաճարակային արտակարգ դրության ռեժիմը: Սահմանափակումները պահանջում են առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանում եւ պաշտպանական դիմակների կրում փակ հասարակական վայրերում , այդ թվում տրանսպորտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում