Չինաստանում դատարանը հրաժարվել է մեղմացնել մահապատժի դատապարտված կանադացու պատիժը
Լյաոնին նահանգի ժողովրդական դատարանը քննել է Կանադայի քաղաքացի Ռոբերտ Լլոյդ Շելենբերգի բողոքը, ով մահապատժի էր դատապարտվել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, եւ պատիժն ուժի մեջ է թողել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Դատավճիռը հիմնավորված է ճանաչվել, իսկ պատժի բարձրագույն ձեւը՝ Շելենբերգին համապատասխան:
Ավելի վաղ՝ 2018-ին, Շելենբերգը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ ավելի քան 220 կիլոգրամ մետամֆետամինի մաքսանենգության համար, սակայն տղամարդը բողոքարկում էր ներկայացրել, որի արդյունքում դատարանը ազատազրկումը փոխարինել էր մահապատժով:
Կարծիքներ