Վրաստանում ԻՊ-ին անդամակցելու համար ձերբակալվել է ադրբեջանցի

Վրաստանում ԻՊ-ին անդամակցելու համար ձերբակալվել է ադրբեջանցի

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը հայտարարել է միգրանտների ապօրինի տեղափոխման գործով հետաքննության ընթացքում երկու օտարերկրյա քաղաքացիների ձերբակալության մասին։

Հատուկ գործողությունը տեղի է ունեցել միաժամանակ Թբիլիսիի երկու կետերում։ Խուզարկության ընթացքում առգրավվել են պայթուցիկներ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր, տեղեկատվության փոխանցման էլեկտրոնային միջոցներ, ցնցող հրացաններ, կեղծ օտարերկրյա անձնագրեր և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշներով դրոշ։

Հետաքննության այս փուլում ձերբակալվածների ազգությունը չի հաղորդվում, սակայն ադրբեջանական լրատվամիջցները հայտնում են, որ ձերբակալվածներից մեկն ազգությամբ ադրբեջանցի է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում