Հյուսիսային Կորեան իր մարզիկներին չի գործուղելու Տոկիոյի օլիմպիական խաղեր

Հյուսիսային Կորեան իր մարզիկներին չի գործուղելու Տոկիոյի օլիմպիական խաղեր

Հյուսիսային Կորեան իր մարզիկներին չի գործուղելու Տոկիոյի օլիմպիական խաղեր: Բայց Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ ) հայտնել է,  որ  ԿԺԴՀ-ի Ազգային օլիմպիական կոմիտեից Տոկիոյի մարզահանդեսին մասնակցելու մասին, օլիմպիական խարտիայի համաձայն, որևէ   պաշտոնական մերժում չի  ստացել: Այդ հարցով  ՄՕԿ-ի բազմաթիվ  խնդրանքներին Փհենյանը չի արձագանքել և  չի հաջողվել համատեղ տեսակոնֆերանս անցկացնել: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Այս  առթիվ  Ճապոնիայի ԱՕԿ –ի նախագահ Յաշիհուրո Յամաշիտեն  իր ափսոսանքն է հայտնել՝ ասելով, որ կցանկանար բոլոր երկրների պատվիրակների մասնակցությունը  խաղերին:

Իր հերթին Տոկիո -2020 կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն, մեկնաբանելով Փհենյանի որոշումը, նշել է,  որ Ճապոնիան կշարունակի ջանքեր գործադրել մարզիկների համար անվտանգ մասնակցության պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում