Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են քաղաքական երկխոսություն կառուցելու իրենց մտադրությունը և քննարկել Անդրկովկասում տիրող իրավիճակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հաստատել են Մոսկվայի և Թեհրանի հանձնառությունը տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա զարգացմանը։
«Հաստատվել է Մոսկվայի և Թեհրանի մտադրությունը՝ հետագայում զարգացնելու քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում և փոխշահավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», - հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից՝ հավելելով, որ կայացել է մտքերի շահագրգիռ փոխանակում առանցքային միջազգային թեմաների շուրջ, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային արդի խնդիրներին՝ շեշտը դնելով Անդրկովկասում տիրող իրավիճակի վրա:
Կարծիքներ