Լե Պենը կմասնակցի Ֆրանսիայում 2022 թ. նախագահական ընտրություններին

Լե Պենը կմասնակցի Ֆրանսիայում 2022 թ. նախագահական ընտրություններին

«Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ նախատեսում է մասնակցել 2022 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Այս մասին նա ասել է ուրբաթ՝ ապրիլի 9-ին, կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է Reuters- ը:

2017-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Լը Պենը պարտվեց Ֆրանսիայի գործող առաջնորդ Էմանուել Մակրոնին:

Քաղաքական գործչի խոսքով ՝ չնայած իր քարոզարշավից հետո անհաջող բանավեճին, ֆրանսիացիները հասկացան, որ ինքը ուժեղ թեկնածու է:

«Ուստի ես նորից թեկնածու կլինեմ նախագահական ընտրություններում  2022 թվականին», – ասել է Լե Պենը՝ հավելելով, որ անցկացվող հարցումները վկայում են իր հավանական հաղթանակի մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում