Ավստրիայի ոստիկանությունից հայտնել են, որ Վիեննայի կենտրոնում հրաձգությունները տեղի են ունեցել 6 տարբեր վայրերում
Ավստրիայի ոստիկանությունից հայտնել են, որ Վիեննայի կենտրոնում հրաձգությունները տեղի են ունեցել 6 տարբեր վայրերում։ Դրանց մասնակցել են հրացաններով զինված մի քանի կասկածյալներ։ Մեկ մարդ սպանվել է, եւս մի քանիսը ծանր վիրավորվել են, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Կասկածյալներից մեկին գնդակահարել են ոստիկանները։
Ավստրիայի ՆԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Վիեննայում հրաձգությունը ահաբեկչություն է համարում։ Վիեննայի ոստիկանությունը «Թվիթերում» բնակիչներին նախազգուշացրել է հեռու մնալ հանրային վայրերից եւ տրանսպորտից։
Ավստրիական մամուլի գործակալությունը, վկայակոչելով շտապօգնության ներկայացուցիչ Դանիել Մելչերին, հայտնել է մի քանի զոհվածների մասին, չնայած առայժմ ստույգ թիվ նշել չի կարողացել։ Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին 7 զոհվածի մասին։
Կարծիքներ