Ղազախստանի նախագահը ՆԳ փոխնախարար է նշանակել

Ղազախստանի նախագահը ՆԳ փոխնախարար է նշանակել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Երժան Սադենովին նշանակել է ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Պետության ղեկավարի հրամանով Սադենով Երժան Սապարբեկովիչը նշանակվել է Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նույն օրը նախագահը Արիստանգանի Զապպարովին ազատել է ՆԳՆ ղեկավարի տեղակալի պաշտոնից։

53-ամյա Սադենովը Նուր-Սուլթանի քաղաքային ոստիկանության վարչության պետն է 2019 թվականի ապրիլից։ Տարիների ընթացքում նա աշխատել է որպես Ակմոլայի շրջանի ոստիկանության բաժնի պետ, տրանսպորտի բաժնի պետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում