Ազատության հրապարակը մաքրվում է մեքենաների, հեծանիվների վարձույթից, զվարճանքի պարագաներից. Կուբատյան

Ազատության հրապարակը մաքրվում է մեքենաների, հեծանիվների վարձույթից, զվարճանքի պարագաներից. Կուբատյան

Ազատության հրապարակը մաքրվում է մեքենաների, հեծանիվների վարձույթից, տարբեր զվարճանքի աքսեսուարներից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը՝ նշելով, որ նման գործունեությամբ զբաղվողները նախապես զգուշացվել էին, որ հուլիսի 1-ից այլևս չեն կարողանա գործունեություն ծավալել հրապարակում:

«Ճիշտ է, որոշ մարդիկ ստուգայցն ավարտելուց հետո դեռ փորձում են շարունակել գործունեությունը, բայց դա երկար չի տևի»,- եզրափակել է Կուբատյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում