Հայտնի են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի հաղթողները

Հայտնի են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի հաղթողները

ՀՀ պաշտպանության նախարարության Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում հոկտեմբերի 25-28-ը ԿԳՄՍ և Պաշտպանության նախարություններն անցկացրել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները:

Ռազմամարզական խաղերն անցկացվել են 4 փուլով: Խաղերի 1-ին փուլին մասնակցել է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների շուրջ 20000 աշակերտ:

4-րդ՝ եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել են ՀՀ մարզերում և Երևան քաղաքում 1-ին տեղը գրաված դպրոցների հավաքական թիմերը:

Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը`

նռնակի նետում (Ô-1 ուսումնական),

8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4 x 50 մ),

ձգումներ պտտաձողից,

կրոսավազք (1000մ),

հրաձգություն,

ինքնաձիգի քանդում-հավաքում։

Անհատական մարզաձևերում 1-ին տեղեր են զբաղեցրել՝

Ինքնաձիգի քանդում-հավաք – Նարեկ Ներսիսյանը (Շիրակ)

Նռնակի նետում (ուսումնական) – Տիգրան Մկրտչյանը (Վայոց ձոր)

Ձգումներ պտտաձողից – Տիգրան Մկրտչյանը (Վայոց ձոր) և Կամո Մատինյանը (Տավուշ)

Հրաձգություն (ինքնաձիգով) – Դավիթ Հայրապետյանը (Սյունիք)

Կրոսավազք (1000 մ) – Տիգրան Մկրտչյանը (Վայոց ձոր)

Փոխանցումավազք (4×50 մ) վարժությունում 1-ին տեղը գրավել է Վայոց ձորի մարզի թիմը:

Հնգամարտի արդյունքով 1-ին տեղը զբաղեցրել է Ալեքս Ուզունյանը (Տավուշ):

Ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումներին մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերի անդամները և դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, գավաթներով, իսկ թիմերի անդամները՝ նվերներով:

Շնորհակալագրերով են պարգևատրվել ՀՀ Շիրակի, Վայոց ձորի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Սյունիքի մարզերի և Երևան քաղաքի դպրոցները:

Պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, Հովհանես Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ֆիզիկական պասրաստության և սպորտի ծառայության, սպորտի և մարզական աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ, մրցումների գլխավոր մրցավար Նարեկ Չալիկյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում