Նիդեռլանդները խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ամբողջությամբ հրաժարվել Ուկրաինա մեկնելուց

Նիդեռլանդները խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ամբողջությամբ հրաժարվել Ուկրաինա մեկնելուց

Նիդեռլանդների իշխանությունները ճշգրտել են Ուկրաինա ճանապարհորդելու վերաբերյալ առաջարկությունները՝ կոչ անելով քաղաքացիներին ամբողջությամբ հրաժարվել դրանցից: Համապատասխան տեղեկությունը երկուշաբթի օրը հրապարակվել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կայքում։

Ճանապարհորդների քարտեզի վրա ամբողջ Ուկրաինան այժմ կարմիր է: Սա նշանակում է, որ ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում ճամփորդել։ Նախկինում երկրի որոշ հատվածներ ներկված էին նարնջագույնով` խորհուրդ տալով ճանապարհորդել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում