Տաջիկստանում ձնահյուսի հետեւանքով երեք մարդ է մահացել

Տաջիկստանում ձնահյուսի հետեւանքով երեք մարդ է մահացել

 Երկրի հյուսիսում գտնվող Սուղդի շրջան տանող Դուշանբե-Չանակ ավտոճանապարհին ձնահյուսի հետևանքով երեք մարդ է մահացել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է ճանապարհը սպասարկող Innovative Road Solutions (IRS) վճարովի ընկերության Տաջիկստանի մասնաճյուղը։

«Դուշանբե-Չանակ ավտոճանապարհի 157 կմ-ին (Շախրիստանի լեռնանցք) ձնահյուսի տակ է մնացել «Մուսո» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով 3 մարդ տեղում մահացել է, մեկ ուղևոր հոսպիտալացվել է Շախրիստանի շրջանային հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում