Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրել է Իրաքի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը
Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին մայիսի 13-ին՝ Բաղդադում տեղի ունեցած Թեմական պատգամավորական ժողովի ընթացքում Իրաքի հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հաստատելով Օշական վարդապետի ընտրությունը` Ամենայն հայոց կաթողիկոսը նրան մաղթել է նախանձախնդիր ծառայությամբ արդյունավորել վստահված բարձր և պատասխանատու առաքելությունը՝ ի խնդիր Իրաքի հայոց թեմի ազգային ու հոգևոր կյանքի զորացման և Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության:
Կարծիքներ