Շարունակվում է Իսրայելից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող քաղաքացիների գրանցումը. դեսպանություն
Շարունակվում է Իսրայելից Հայաստան անվտանգության նկատառումներից ելնելով, կամավոր հիմունքներով տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների գրանցումը:
Այս մասին հայտնում է Իսրայելում ՀՀ դեսպանությունը:
«ՀՀ կառավարությունն իր հնարավոր որոշումները կայացնելիս առաջնորդվելու է էլեկտրոնային հայտի միջոցով ձևավորված ցուցակով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, անկախ տարիքից, այդ թվում՝ յուրաքանչյուր անչափահասի համար, անհրաժեշտ է լրացնել առանձին հայտ՝ ընտանիքի բոլոր անդամների համար նշելով միևնույն բջջային հեռախոսահամարը։
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել Իսրայելում ՀՀ դեսպանության հետ՝ թեժ գծի հեռախոսահամարով (+972 50 6670345)»,- հայտնում են դեսպանությունից
Կարծիքներ