Ինչպես է բերման ենթարկվել «Վստրեչի Ապեր»-ը․ Ոստիկանության տեսանյութը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հետախուզման մեջ գտնվող, «Վստրեչի ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանն այսօր հայտնաբերվել է եւ տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից, մանրամասնելով, հայտնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ-տվյալներն իրացնելիս, համագործակցելով Քննչական կոմիտեի ծառայողների հետ, գլխավոր վարչության հատուկ նշանակայինները հուլիսի 12-ի լուսադեմին Երևանի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին 49-ամյա Արամ Վարդանյանին։
Վերջինս մարտի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտի և անձի առևանգմանը հանցակցելու, ինչպես և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցանքներ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Արամ Վարդանյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացնում է Արամ Վարդանյանի տեղափոխման տեսանյութը:
Կարծիքներ