Ուկրաինայում մարտական գործողությունների ավարտը բավարար չէ պատժամիջոցները չեղարկելու համար. Շոլց
Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումը միակ պայմանը չի լինի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման համար, անհրաժեշտ է կարգավորել իրավիճակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Նա նշել է, որ պետք է կնքել համաձայնագիր Կիևի և Մոսկվայի միջև, որը կապահովի Ուկրաինայի պաշտպանությունն ու ինքնիշխանությունը:
«Այն, ինչ մենք անում ենք, ներառում է նաև այն փաստը, որ մենք պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, հետևաբար՝ ճիշտ է նաև, որ ջանքեր ենք գործադրում, որպեսզի հնարավորինս շատ երկրներ միանան պատժամիջոցներին, քանի որ դա պատերազմը դադարեցնելու կարևոր գործիքներից մեկն է: Իսկ զենքի մատակարարումը և ֆինանսական օգնությունը կօգնեն Ուկրաինային, որպեսզի նա կարողանա ինքնուրույն որոշել իր ժողովրդավարական ապագան, պաշտպանի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Եվ ապագայում կկարողանա ունենալ մարտունակ բանակ, որը կապահովի իր անկախությունը: Ահա թե ինչ է թաքնված պատժամիջոցների հետևում»,- ասել է Օլաֆ Շոլցը։
Կարծիքներ