Մ-4 միջպետական ճանապարհին կիրականացվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացրել է Մ-4 (Երևան-Սևան) միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ տեղամասերի ուսումնասիրություններ‚ և երթևեկության անվտանգության բարելավման նպատակով պատրաստվել են մի շարք տեղամասերի երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ։
Երթևեկության կազմակերպման առաջարկվող նոր սխեմաների համաձայն՝ առաջիկայում նախատեսվում է նշված տեղամասերում փակել հետադարձները. փոխարենը վարորդները հետադարձի համար կարող են օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից և Աբովյանի տրանսպորտային հանգույցից։
Երթևեկության կազմակերպման փոփոխության ժամկետների մասին կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։
Կարծիքներ