Վիեննայում հազարավոր մարդիկ բողոքում են COVID-19-ի պարտադիր պատվաստման դեմ

Վիեննայում հազարավոր մարդիկ բողոքում են COVID-19-ի պարտադիր պատվաստման դեմ

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Վիեննայի փողոցներ՝ բողոքելու կորոնավիրուսի համաճարակի պատճառով իշխանությունների սահմանափակող միջոցների և պարտադիր պատվաստումների դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Շաբաթ օրը Վիեննայի տարբեր հատվածներում հայտարարվել է սահմանափակումների դեմ 22 ցույց անցկացնելու մասին։

Կանոնների համաձայն՝ ցուցարարները պարտավոր են դիմակ կրել և պահպանել հեռավորություն, սակայն ոչ բոլորն են հետևում դրան։ Ոստիկանությունն արդեն մեկ մարդու է  ձերբակալել՝ սահմանափակումները չկատարելու պատճառով։

Փետրվարի 1-ից Ավստրիայում ուժի մեջ է մտնում պարտադիր պատվաստումների մասին օրենքը։ Օրենքը կտարածվի Ավստրիայում գրանցված 18 տարեկանից բարձր բոլոր անձանց վրա։ Մարտի 15-ից միջոցառումների կատարմանը կհետևի ոստիկանությունը, տարվա ընթացքում առավելագույն տուգանքը կարող է կազմել մինչեւ 3,6 հազար եվրո։

Անցյալ չորեքշաբթի Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը հայտարարեց հունվարի 31-ից չպատվաստվածների համար  արգելափակումները չեղյալ հայտարարելու մասին՝՝ ուժի մեջ թողնելով պատվաստված, հիվանդացած կանոնը հասարակական վայրեր այցելելու համար:

Շաբաթ օրը իշխանությունները հայտարարել են  փետրվարի 5-ից կորոնավիրուսի  սահմանափակումների փուլային թուլացման մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում