Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրադրությունը կայունացել է
Ղրղզստանի զորքերի լրացուցիչ զորակազմը հեռացել է Տաջիկստանի հետ սահմանից: Այս մասին հայտնել են հանրապետության սահմանապահ գերատեսչության մամուլի ծառայությունից՝ ընդգծելով, որ սահմանին իրադրությունը կայուն է:
Հունվարի 27-ին Ղրղզստանի սահմանապահ ծառայությունից հայտնել էին, որ ղրղզա-տաջիկական սահմանին իրավիճակը սրվել է Բատկեն-Իսֆանա ճանապարհի փակման պատճառով: Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների բանակցություններից հետո ճանապարհահատվածը բացվել է, սակայն երկու երկրների սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջև փոխհրաձգություն է սկսվել: Հունվարի 28-ին Բիշքեկն ու Դուշանբեն համաձայնության են եկել սահմանին ամբողջական հրադադարի վերականգման շուրջ:
Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել «խաղաղության դեմ հանցագործության» հոդվածով։
Կարծիքներ