Փսակին ասել է, որ Սպիտակ տունը չի կարող հայտնել Բայդենի և Պուտինի միջև որևէ բանակցությունների մասին
Սպիտակ տունը դեռևս չի հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև նախատեսված հանդիպման կամ շփումների մասին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Հյուսիսային Կարոլինա մեկնած Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի ինքնաթիռում ճեպազրույցի ժամանակ խոսնակին հարցրել են, թե երբ են կայանալու երկու երկրների ղեկավարների բանակցությունները։ «Ես դեռ տեղեկություն չունեմ նախատեսված հանդիպման կամ շփումների մասին, թեև, իհարկե, բարձր մակարդակի դիվանագիտությունը առաջնահերթություն է նախագահ Բայդենի համար», - պատասխանել է Փսակին։
Նա որպես օրինակ բերեց անցյալ շաբաթ Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի առցանց գագաթնաժողովը:
Կարծիքներ