Բայդենը մտադիր է վերընտրվել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է երկրորդ անգամ առաջադրվել 2024 թվականին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Նրան խնդրել են մեկնաբանել ԶԼՄ-ների ավելի վաղ հրապարակումները, ըստ որոնց՝ Բայդենն իր կողմնակիցներին ասել է, որ ծրագրում է մասնակցել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։
«Այո, դա նրա մտադրությունն է»,- հաստատել է Փսակին։
Կարծիքներ