Շվեդիան դադարեցնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները Թուրքիայի հետ

Շվեդիան դադարեցնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները Թուրքիայի հետ

Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը «դադարեցվել է» Թուրքիայի զայրացած արձագանքից, ինչի պատճառ էին դարձել աջ ծայրահեղական Ռասմուս Փալուդանի կողմից Ղուրանը այրելն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատող ցույցերը, սակայն Ստոկհոլմը դեռ հույս ունի ամռանը միանալ դաշինքին: Այս մասին շաբաթ օրը Expressen թերթին տված հարցազրույցում հայտարարել է  թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը։

Կառավարությունը հույս ունի, որ Շվեդիան դեռ կկարողանա այս ամառ անդամակցել ՆԱՏՕ-ին։ «Իհարկե, մենք անհամբեր սպասում ենք Վիլնյուսի գագաթնաժողովին,- պատասխանել է նախարարը այն հարցին, թե երբ Շվեդիան կարող է դառնալ լիիրավ անդամ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում