ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի շնորհավորական ուղերձը երիտասարդության օրվա առթիվ
Սիրելի´ երիտասարդներ, շնորհավորում եմ Ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ: Ցանկանում եմ անսպառ եռանդ, նպատակասլացություն և ինքնավստահություն։
Այս դժվար և խոչընդոտներով լի տարում երիտասարներն ապացուցում են, որ անգնահատելի գործըներներ են, որոնց պետականամետ և քաղաքացիական ազնիվ դիրքորոշմամբ մենք կարող ենք չկասկածել պետության ապագայի հուսալիությանը։
Մեր պետության համար ցանկացած շրջադարձային փուլում մեծ է եղել երիտասարդների դերն ու ներգրավվածությունը. երիտասարդությունը հասարակության ծանրաչափն է, նրա հավասարակշիռը։
Անգնահատելի է Ձեր դերը հատկապես քաղաքական, քաղաքացիական և խաղաղության պահպանման գործում։ Սիրելի՛ երիտասարդներ, դուք այն ուժն եք, որ կարող է փոխել աշխարհը, դարձնելով այն ավելի լավը, աշխարհ, որին արժանի է մարդկությունը։
Ինչպես ասում են երիտասարդությունը խիզախության ժամանակն է, խիզախ եղեք սիրելիներս:
Կարծիքներ