Ազատ ոճային ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 5 մարզիկով
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով:
Հավաքականի մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կազմը` Գևորգ Թադևոսյա- 65 կգ, Արման Անդրեասյան-70 կգ, Հրայր Ալիխանյան-74 կգ, Արման Ավագյան-79 կգ, Մարզպետ Գալստյան -92 կգ:
«Մարզիկներին ընտրել ենք Հայաստանի առաջնության և Կիևի միջազգային մրցաշարի արդյունքները հաշվի առնելով: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկներն այժմ մարզվում են իրենց ծրագրով: Իսկ հաջորդ վարկանիշային մրցաշարի կազմը հայտնի կլինի Եվրոպայի առաջնությունից հետո»,- ասաց Կուրղինյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-25-ը Լեհաստանում:
Կարծիքներ