Սահմանադրությունը կարող է ցույց տալ մարտահրավերներին դիմակայելու ուղին. Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով: Դրանում ասված է.
«1995 թ.-ից ի վեր Հուլիսի 5-ը մեր պետականության նշանակալի օրերից է։
ՀՀ Սահմանադրությունը քաղաքացիների անմիջական մասնակցությամբ և քվեով հաստատված գլխավոր փաստաթուղթն է՝ արժեհամակարգային հիմքը, որից բխում է ազատության, ինքնիշխանության, ժողովրդավարության և արդարության սկզբունքներին հավատարիմ մնալու և դրանց շուրջ միասին ապրելու, արարելու ձգտումը։
Սահմանադրությունը հաստատվեց մեր ժողովրդի պատմության վերելքի պահին, ինչի շնորհիվ այն այսօր կարող է ցույց տալ մարտահրավերներին դիմակայելու ուղին։
Շնորհավո՛ր ՀՀ Սահմանադրության օրը»։
Կարծիքներ