Կանադան երեք տարվա ընթացքում 482 մլն դոլար կհատկացնի Կիևին
Կանադան երեք տարվա ընթացքում 482 միլիոն դոլար կտրամադրի Կիևին աջակցելու և հրահանգիչներ F-16 կործանիչներով թռիչքներ վարելու համար: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթից առաջ։
«Մենք երկարաժամկետ պարտավորություններ ենք ստանձնում մի քանի տարիների ընթացքում՝ ուղղված Ուկրաինային կայուն աջակցություն տրամադրելուն, որոնք ներառում են 650 միլիոն [կանադական] դոլար (482 միլիոն դոլար), որը կհատկացվի երեք տարվա ընթացքում: Մենք հրահանգիչներ կուղարկենք թռիչքային պատրաստության և F-16-ի տեխնիկական աջակցության համար»,- ասել է նա։
Կարծիքներ