Թուրքիայի 62-ամյա քաղաքացին դատվում է «Բռնապետ Էրդողանը» հոդվածով կիսվելու համար
Թուրքական դատարանը ազատազրկման է դատապարտել 62-ամյա Մեհմեդ Շահ Թեքիներին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նրան մեղադրանք է առաջադրվել «Հանրապետության նախագահին վիրավորելու» հոդվածով։
Մեղադրանքի համար հիմք է ծառայել այն, որ Թեքիները վիրտուալ մեդիա հարթակում տարածել էր թուրքական «Diken» լրատվակայքի՝ «Գերմանական «Bild» թերթ․ Թուրքիան ներքաշվում է քաղաքացիական պատերազմի մեջ» վերնագրով հրապարակումը։ Այն եղել է գերմանական հեղինակավոր «Bild» թերթում 2016թ. «Բռնապետ Էրդողանը․ Էլ ինչի՞ սպասել» գլխագրով հոդվածի արտատպումը։
Չնայած Թեքիները հայտնել է, որ իրեն չի պատկանում հոդվածը տարածած ֆեյսբուքյան հաշիվը՝ դատարանը վճռել է նրան ազատազրկել 1 տարի 3 ամիս 16 օր ժամկետով։
Հատկանշական է, որ հոդվածը «Diken»-ից զատ տարածվել է նաև մի շարք այլ լրատվակայքերում, և բոլոր հարթակներում այն դեռևս հասանելի է ընթերցողին։
Նշենք, որ Թուրքիայի արդարադատության նախարարությունը 2019թ․ հունիսի 26-ին թույլատրել է քրեական հետապնդում իրականացնել հանրապետության նախագահին վիրավորելու վերաբերյալ հոդվածով հատկանիշնեով։
Կարծիքներ