Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի բոլոր սրբավայրերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում կրոնական պաշտամունքի վայրերի պահպանման անհրաժեշտության վրա։
«Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը շարունակում է անհանգստացնել, հումանիտար իրավիճակը և փախստականների վիճակը շարունակում են ծանր մնալ:
Ես կցանկանայի կոչ անել պաշտպանել վանքերը և աղոթատեղերը, որպեսզի հարգանք դրսևորվի տեղական մշակույթի և հավատքի նկատմամբ»,- ասել է Պոնտիֆիկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզից հետո:
Կարծիքներ