Աֆղանստանում հինգ մարդ Է տուժել շենքի վրա հրթիռի ընկնելու հետեւանքով
Առնվազն հինգ մարդ վերքեր են ստացել Աֆղանստանի արեւելքի Կունարի նահանգի վարչակազմի շենքի վրա հրթիռի ընկնելու հետեւանքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նահանգային խորհրդի ղեկավար Վալայեթ Խան Մաշվանին:
Պաշտոնյայի խոսքով՝ հրթիռն ընկել Է սրահում, որտեղ այդ պահին անցնում Էր Ղուրանի ընթերցման մրցույթ:
Առայժմ հայտնի չԷ, թե որտեղից Է այն արձակվել: Կունարի նահանգապետ Իքբալ Սայիդը հաստատել Է գրոհի փաստը: Աֆղանստանում ընթանում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:
Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն Է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ:
2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան»-ի միջեւ մեկնարկել են հաշտության բանակցությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ