Մենք վստահում ենք մեր ուժերին. Ալեքսանդր Պետրակովը՝ Ուելսի դեմ խաղի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Եվրո-2024-ի ընտրական փուլի Ուելսի հավաքականը համարում է նույնը, ինչ-որ նախորդ մրցաշրջանում էր:
«Ուելսի հավաքականում միակ փոփոխությունն այն է, որ չի խաղալու Գարեթ Բեյլը, թիմը մնացել է
նույնը»,- լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Պետրակովը:
Մարզիչն ընդգծել է, որ Հայաստանի ընտրանու նպատակն է հաղթահարել Եվրո-2024-ի ընտրական փուլի արգելքը:
«Մենք վստահում ենք մեր ուժերին»,- եզրափակել է մասնագետը:
Եվրո-2024 ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Կարծիքներ