Թրամփը հայտնել է 2024-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորության մասին

Թրամփը հայտնել է 2024-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորության մասին

ԱՄՆ նախագահի պաշտոնը լքելուց հետո Դոնալդ Թրամփն առաջին անգամ հանրային ելույթ է ունեցել պահպանողականների ամենամյա համաժողովում։ Թրամփը ևս մեկ անգամ կրկնել է, որ նոյեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները կեղծվել են։ BBC-ի հաղորդմամբ՝ նա չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում։

«Ո՞վ գիտի, ո՞վ գիտի, ես նույնիսկ գուցե որոշեմ նրանց երրորդ անգամ հաղթել, լա՞վ», – ասել է Թրամփը։

Նա նաև հերքել է սեփական քաղաքական կուսակցությունը ստեղծելու մասին լուրերը՝ ասելով, որ դա կկիսեր քվեները Հանրապետական կուսակցության և իր կուսակցության միջև՝ բացառելով ընտրվելու հնարավորությունը։

Լրատվամիջոցը հաղորդում է, որ անցյալ շաբաթ Թրամփի օգտին քվեարկողների շրջանում անցկացված հարցման համաձայն՝ հարցվածների 46%-ն ասել է, որ կքվեարկի Թրամփի օգտին, եթե նա դուրս գա Հանրապետական կուսակցությունից և իր սեփական կուսակցությունը հիմնի։

Թրամփն առայժմ զրկված է սոցիալական մեդիա հարթակներում, այդ թվում՝ Facebook-ում և Twitter-ում հանդես գալու հնարավորությունից`հունվարի 6-ի խռովությանն իր արձագանքի պատճառով։

Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների առաջին նախագահն է, որի նկատմամբ երկու անգամ իմփիչմենթի գործընթաց է ծավալվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում