78-րդ «Ոսկե գլոբուսի» հաղթողները հայտնի են
ԱՄՆ-ում անցկացվել է «Ոսկե գլոբուսի» 78-րդ արարողությունը, որի հեռարձակումն իրականացրել է NBC հեռուստաալիքը։
«Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում հաղթել է Քլոյա Չժաոյի «Քոչվորների երկիր» ֆիլմը։
«Դրամայում կնոջ լավագույն դեր» անվանակարգում մրցանակը բաժին է հասել Անդրա Դեյին՝ «Միացյալ Նահանգներն ընդդեմ Բիլլի Հոլիդեյի» ֆիլմի համար։ Որպես դրամատիկ լավագույն դերասան հետմահու ճանաչվել է Չեդվիկ Բոուզմանը՝ «Մա Ռեյնի․ բլյուզի մայրը» ֆիլմում դերակատարման համար։
«Լավագույն կատակերգություն» անվանակարգում մրցանակի է արժանացել Ջեյսոն Ուոլիների «Բորատ-2» ֆիլմը։
Լավագույն սեցնարիստն Ահարոն Սորկինն է, ով գրել է «Չիկագոյի յոթնյակի դատը» ֆիլմի սցենարը։
Երկրորդ պլանի լավագույն դերերի համար պարգևատրվել են Դենիել Կալույան և Ջոդի Ֆոսթերը։ Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել կորեական արմատներով ամերիկացի ռեժիսոր Լի Այզեկ Չունի «Մինարին»։ Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Հոգին»։
«Ոսկե գլոբուսն» անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1944 թվականից, ավելի քան 20 անվանակարգում։
Կարծիքներ